Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
05.11.2019 | 00:01

Ձեզ­նից ո՞վ է նա, որ ա­կանջ կդ­նի այս ա­մե­նին և կմ­տա­ծի այն մա­սին, թե ինչ է կա­տար­վե­լու հե­տա­գա­յում։ Ո՞վ մատ­նեց Հա­կո­բին հափշ­տա­կու­թ­յան, Իս­րա­յե­լը` ա­վա­րա­ռու­թ­յան. ո՞չ ար­դ­յոք Աստ­ված, ո­րի հան­դեպ մեղք գոր­ծե­ցին, չկա­մե­ցան ըն­թա­նալ նրա ճա­նա­պարհ­նե­րով և չլ­սե­ցին նրա օ­րենք­նե­րը։ Նա նրանց վրա թա­փեց իր զայ­րույթն ու բար­կու­թ­յու­նը, պա­տե­րազ­մի դա­տա­պար­տեց նրանց, բո­լոր կող­մե­րից կրա­կի մեջ ա­ռավ նրանց, բայց նրան­ցից ոչ մե­կը չգի­տակ­ցեց, խել­քի չե­կավ։


Ե­սա­յու մար­գա­րեու­թ­յու­նը 42. 23-25

Դիտվել է՝ 2414

Մեկնաբանություններ